Գրականություն

 

 

Վերլուծություն պատմվածք <<Եկեղեցի>>

Այս պատմությունը երկու ընկերների մասին է,որոնցից մեկը հավատացյալ էր,իսկ մյուսը անհավատ մաթեմաթիկոս: Ընկերները ամեն կիրակի գնում էին եկեղեցի աղոթելու և մոմ վառելու,բայց մաթեմաթիկոսը ի տարբերություն հավատացյալի դա անում էր պարտավորված՝ իր ընկերոջ համար:Մի օր եկեղեցում հավատացյալը իր մոմը դրեց երկու պատուհանի մեջ տեղում,իսկ մաթեմաթիկոսը նայելով քամուն և պատուհանների դիրքին դրեց անկյունում:Մաթեմաթիկոսի մոմը շարունակվում էր վառվել, մինչ դեռ հավատացյալի մոմը հանգել էր:Այս պատմությունը

ցույց էր տալիս,որ աստծո համար ավելի ընդհունելի է լինել ընկերոջ,կողքին քանց եկեղեցում ձևական աղոթել միայն սեփական թշվառաքռտինք հոգևոր կուտակումները երկինք ուղելու համար:

 

_________________________________________________________

 

 

Իմ ուսուցիչը

Իմ ուսուցչի անունը Նարեկ է :Նարեկը ինձնից մեծ է հինգ տարով :Ես նրա հետ ծանոթացել եմ պարի խմբակում :Նարեկը ինձ համարում է իր փոքր եղբայրը ես էլ իրեն,որպես մեծ եղբայր:Նարեկը մինչ բանակ գնալը ինձ սովորեցնում էր կյանքի դժվարություններից,բարթություններից դուրս գալու ճիշտ ճանապարհը:Նրա հետ զրուցելով ես սովորում էի կյանքի հետ կապված ամեն բան:Երբ մենք զրուցում էինք  գիշերները բակում լռության մեջ ես ամբողջ ուշադրոթությունով լսում էի իրեն:Նարեկը  ինձ շատ բան է սովորեցրել,նա հիմա բանակում է և ես հպառտ եմ,որ իմ մեծ եղբայրը,ուսուցիչը Հայաստանի սահմանն է պահում :

 

_________________________________________________________

 

 

Մեկնաբանում

<<Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի>> միտքը ուզում է ասել հոքին դատարկ է,երբ այնտեղ չկա ուրախություն և երևակայություն:Հոգին երևակայություններով երբ լի է , նաև ուրախ և ազատ է մարդու մարմնից :Հոգին երբ երևակայում է թռչում է ամեն բանի վրայով և հասնում իր ուզած տեղը ,իսկ երբ աստղադիտարանում չկա աստղադիտակ չես կարող նայել աստղերին և աստղադիտարանը դառնում է մութ  մի վայր որտեղ ոչինչ չկա :Դատարկ հոգին նման է դատարկ աստղադիտարանի ,իսկ լեցուն հոգին լի ուրախությունով  և երևակայությունով նման է մի աստղադիտարանի որտեղ կա աստղադիտակ և որով նայում ես աստղերին լցնում ես այդ մութ սենյակ վառ լույսերով:

 

_________________________________________________________

 

 

Իմ կյանքի ժամերը

Իմ կյանքը ես պատկերացնում եմ այսպես՝ նպատակ, սկիզբ,ընթացք,նոր շրջապատ,բարդություններ, կորուստներ, ձեռքբերումներ և վերջապես նպատակին հասնել:Այդքան ընթացքում ես կունենամ շատ ժամեր,բայց կփորձեմ այդ ժամերը իմ ընտանիքի կողքին այնպես անցկացնել,որ երբ գա ժամերիս վերջը իմ ապրած կյանքից գոհ լինեմ և այդ ժամերի ընդացքում ինձ շրջապատողներին գոհացրաց և երջանկացրաց լինեմ:Իմ համար կյանքիս ժամերը շատ կարևոր են,որովհետև առանձ դրանց չի լինի  կյանքս:Ես միշտ գնահատում եմ կյանքիս ժամերը,որպես ադամանդներ:

 

_________________________________________________________

 

 

Վերլուծություն

<<Հով-սեր>> բանաստեղծությունը Կոմիտասի սիրո մասին էր:Իր սիրուն նմանեցնում էր նուրբ հովի լարերին,սուրբ ծովի պարերին : Ասում էր նա իր սերը պահեց Կոմիտասի սրտում և սրտի խորքում գահեց :ԵՎ աշունը եկավ սարին,ծառին փչելով ,անձրև փոշի բերելով, բողբոջները վեռցրեց տարավ և տերևները կանանչ-ճանանչ թափվեցին:Նա ուզում էր ասել,որ իր սերը սրտի խորքում պահելուց այդքան բնությունը վարարեց:

 

__________________________________________________

 

 

Ինչ նոր բան իմացա

Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի  առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Մաշտոցն Բենիամին երեցի օգնությամբ ստեղծեց նշանագրեր գարգարացիների լեզվի համար:Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում բացվաց հայ գրերը ուսուցանվող դպրոցների աշակերտները թարկմանել էին Աստվածաշունչը որն էլ խմբագրել էին Ս.Սահակը և Ս.Մաշտոցը:Բացի այդ թարկմանել էին հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական և այլ բնույթի աշխատություններ:Սահակ Պարթևը թողելով գրական հարուստ ժառանգություն Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը:Երբ կասկածի տակ է եղել,որ Մեսրոպ մաշտոցը արդյոք թաղված է հենց իր տեղում թե ոչ,չկարողանալով բացել դամբարանը որը կհամարվեր սրբապղծություն : Սկսել էին հետազոտել եկեղեցին և այդ ժամանակ ինքստինքյան մի քանի օրում աստիճաններ են բացվել դեպի դամբարան,բայց մինչ այսօր թույլատվություն չեն ունեցել հետազոտել ամբողջությամբ :

 

__________________________________________________

 

 

Թարգմանչած տոն

Թարգմանչած տոնը երեք տարին մեկ անգամ հոկտեմբերի շաբաթ օրն է նշվում որը մեր սուրբ թարգմանիչների տոնն է։Եկեղեցին երկու անգամ է նշում թարկմանիչ վարդապետների հիշատսկը։

Աստված Մեսրոփի աղոտքները լսելով ցույց եր տալիս սքաչելի գրքերը տեսիլքով և ոչ թե քնած ժամանակ այլ արթուն վաղտ։Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը:Նրանց աշակերտները թարկմանեցին Աստվածաշունչ իսկ Ս. Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին, որ այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է «Թարգմանությունների թագուհի» :Հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվ աշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառով հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրի արժեք ունեն։Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։

 

_________________________________________________________

 

Վերլուծություն

  <<Իմ ազոթքը>>   բանաստեղծությունը Ավ. Իսահակյանի խնդրանքի մասին էր,որը ուղված էր բնության :Նա բնությունից խնդրում էր իր դատարկ սիրտը լցնել իմաստությամբ ստեղծագործ , ուժերով  և զորությամբ:Ավ. Իսահակյանը  խնդրանքով նաև ցուց էր տալիս իր վերաբերմունքը սերը բնության նկատմամբ:Նա ասում էր,որ ամբողջ սրտով հավատում է բնությանը հրաշքներին, իմաստության,անհունության և հավերժությանը:Իր խոսքերով Աստվածացնում էր բնությանը և համար Աստվածային:

                                       

 

_________________________________________________________

 

Համակարգչի անփոխադարձ սերը

Մի օր տղան միացրեց իր շատ սիրելի համակարգիչը,որով նա խաղում էր տարբեր խաղեր։Այդ օրը համակարգիչը միանալուց փչացավ ։Տղան ամբողջ օրը նրա մոտ էր և ծածկում  էր նրան տաք շորերով ,որ սկսի աշխատել  ։Համակարգիչը չաշխատեց և համակարգիչը լուսամուտից դուրս գցեց ,բայց փոշմանեց։Որոշեց լուսամուտով նրա ետևից գնալ։Նրան ետ պահեց  իր մայրը այդ մահացու թռիչքից։

 

_________________________________________________________

 

Մխիթարյան միաբանության զինանշանը

Մխիթարյան վահանաձև զինանշանը շատ բան է հասկացնում և պատմում ։Վահանաձև զինանշանի Խաչի ծայրերին կան տառեր`    Ո. Կ. Վ. Ա. Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:Վահանը որի վրայի  խաչի  չորս անկյուններում կան չորս  առարկաները՝ որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին։Իսկական մխիթարյան միաբանը սրտում աստծո սիրո կրակն է պահպանում։Իսկական մխիթարյան միաբան

Հիսուսի ավետարանն է քարոզով ,երբ հնազանդվել է պետք։ Վանահայր Մխիթարը հիմնադրեց Կ.Պոլիսում Մխիթարյան միաբանությունը :1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց բրոնզե հուշամեդալ:

 

_________________________________________________________

 

Կապակցված խոսք

 

Ձմեռ էր ես գյուղում էի:Այնտեղ երբ ,վարագույրը բացում և լուսամոտից  էի նայում  ոչինչ չէր երևում միայն անկենդան մշուշ:Իսկ գիշերը ծփում էր անձրևի կաթիլները:Մի քանի օր այդպես շարունակվեց :Եվ վերջապես բարձրացավ արևը  ջերմությունով լի ջինջ օր սկսվեց:Եղանակները հանդարտվեցին և դա նշմարում էր,որ շուտով  գարունն է գալիս ձմռան փոխարեն:

 

_________________________________________________________

 

 

Նար-Դոս <Ես և Նա>>

Այս պատմությունը մի տղաի մասին էր: Որը խելացի և սիրահարված էր :Նրա սիրած աղջիկը ուրիշ երկրում էր և մի օր հեռագիր ուղարկեց տղային:Երբ հեռագիրը հասավ տղաին նա կարդաց այս խոսքեր<<ես պատրաստվում եմ ամուսնանալ,մոռացիր ինձ>>:Տղան սկզբից մտածեց կատակ է հետո հասկացավ այդ հեռագրի լրջությունը:Հետո մի ուրիշ նամակ եկավ,որտեղ գրված էր միայն << ամուսնացա>>:Տղան դարձավ հարբեցող ,նրա վրաից եժանագին ծխախոտի և ալկոհոլի հոտ էր փչում,նրա շորերը  կեղտի մեջ կորած էին:Մի օր նա տեսավ այդ աղջկան չարաճճի  աղջկանից վերածվել էր հասուն գեղեցիկ փարթամ մազերով կնոջ:Նա մտածեց,որ այդ աղջիկը լավ ձեռքերում է ,որ նրա համար ոչինչ չի խնայում:Այդ տղան շատ էր ցավում այդ դեպքի համար,սակայն դա փոխադարձ չեր:Աղջկա համար մեկ էր,որ կկոտրի այդ տղաի  սերը:

 

_________________________________________________________

 

Կապակցված խոսք

Ես մի ճանփորդ եմ և ճամփորդում եմ իմ շան հետ:Որոշեցի այս անգամ գնալ սարսափազդու  անտառ,որտեղ ոչ ոք չի կարողանում գնալ,բայց ինչ,որ մտավախություն առաջացավ: Որոշեցի և գնացի:Արդեն անտառում էինք հանկարծ մի շրշյուն լսվեց  :Շունս սկսեց /ր պահվածքը փոխել գազազեց:Նա սկսեց հայթհայթել այդ շրշյունը հանողին,նա շատ հեռացավ և կորավ:Ես որոշեցի գնալ նրա հետքերով և դուրս եկա ինչ,որ խարույկի մոտ որտեղ ընկած էր վիրավոր իմ շունը և սատկած սառնարյուն հրեշը:

 

_________________________________________________________

 

Կապակցված խոսք

Երբ ես գնացել էի լեռնաշխթաով ձիով շրջելու ճանապարհին աբողջ մարմինս կապտեց ցրտից :Մութ էր ,որոշեցի ինչ որ ժայռի մեջ մտնել ցրտից պաշտպանվելու համար:Ձիուս կապեցի ծառից նա աղմկում էր մտածեցի ,որ այնտեղ ցուրտ և մցրեցի քարանձավ:Պարկեցի այնտեղ և ծացկվեցի մոտիս եղած շորերով :Առավոտյան ձիու մոտից ոստյուն էր գալիս:Գնացի այնտեղ և տեսա ձին իր սմբակներով հարվածում էր մի ադամանդի:

 

_________________________________________________________

 

 

Կապակցված խոսք

Ամեն տղա պետք է պաշտպանի սահմանը իր երկրի ։Պետք է որովհետև,երբ զինվորները հերոսաբար պահում են սահմանը մենք այստեղ հանգիստ ապրում ենք։Լիքը զինվորներ զոհվել են մեր խաղաղության համար։Մենքել պետք է պհենք սահմանը իրենց և բոլորի համար։Չնկճվելով հաղթանակներ շատ ենք ունեցել ։Մարտի ժամանակ հերոս դարձածների հուշարձանները պետք կառուցվեն,որ մարդիկ ճանաչեն իրենց ազգի հերոսներին։

 

_________________________________________________________

 

 

Վահան Տերյան

132 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչՎահան Տերյանը:Նրա 34 տարում ստեղծացը պահպանվում է նույն ուժով:Երիտասարդները իրենց զգացմունքներն են արտահայտում իր սիրային բանաստեղծությունների շնորհիվ :Հայ  պոեզիայի և տաղաչափության հեղաբոխիչ Վահան Տերյանի հայրենասիրական և լիրիկական բանաստեղծությունների ուժն ու հավատն էլ րի կորել և պահպանվում է:Տերյանը կարողացել էր շրջանցել տեղաչափության խնդիրը,որի պատճառով հայ բանաստեղծները կաշկանդված էին գրում:Բացի այդ նա առաջինն էր ով հայկական պոեզիայում ներմուծեց այլ բանաստեծության ձևերը:Մինչ  օրս ոչ ոք չի կարողացել Տերյանից առավել  հղկել և կատարելագործել հայ գրականությունը: Ռաֆայել Իշխանյանը հասկանալով դա պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին:  Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

 

_________________________________________________________

 

 

Խորհուրդն  խորհին

Տրդատ 3-րդ կրապաշտ հայոց թաքավորը սկսեց կոտորել Անակ Պարթևի տոհմը սկսեցին սպանել կոտորել փրկվեցին երկու որդիները մեկը գնաց Պարսից ծոց,իսկ մյուսը  Հունաստան ։Պարսից ծոցում Գրիքորը ստացավ քրիստոնեական կրթություն և վերադառցավ հայաստան։ Հայաստանում Գրիքորը քրիստոնեությու սկսեց քարոզել։Տրդատ թագավորին դուր չեկավ դա և նրան պատժեց ՝հրամայեց կապկպել և տանել  նրան Այրարատ և գցել Խոր վիրապ ։ Այնտեղ նա արդեն տասներեք տարի էր մնացել  և մի այրի կին երազում հրաման տեսավ Աստծուց,որ պետքե ամեն օր Գրիքորին հացի կտոր տա։Մնացած տարիները նա ամեն օր հաց տվեց նրան։Գտան քրիստոնիա կույսեր նրանց գլխավորը Ռիփսիմեն էր որը մայրապետ Գայանեի սանն էր ։ Գայանեն փախել էր հռոմեացի կայսրից,որպեսի չամուսնանա նրա հետ։ Ռիփսիմեին  և նրա ընկերուհիներին դաժանաբար սպանում են քրիստոնեություն տարածելու համար։Տրդատ թագավորը գնում է որս անելու և երբ դեռ նա կարգի մեջ էր անտառ մտնելու ժամանակ նմանվում է խոզի և սկսում է խոտ ուտել անտառում դա Աստծու պատիժն էր ։Տրդատի քուրը երազ է տեսնում,որ պետք է ազատեն Գրիքորին և տանեն Տրդատի մոտ,որպեսզի  բուժի նրան ։Երազը լսելուց հետո հրամա է տալիս Տրդատը բերել Գրիքորին ։Գրիքորը աղոթում է և բուժում  Տրդատին,իսկ դրանից հետո Տրդատը բոլորի հետ մկրտվում  և ընթունվում է այդ օրվանից,որպես պետական կրոն  քրիստոնեությունը։

 

_____________________________________________

 

Տիգրան Մեծը <<Ամեն հայի մեջ>>

Տիգրան  Մեծի պալատում,երբ կատարիալ  լռեւթյուն էր ,որը ոչ ոք չեր համարձակվում խանգարել,Տիգրան Մեծը հայացքը գցեց պատուհանից դուրս և տեսավ Արտաշեսին։Ասաց․

-Մի շտապեցրու Արտաշես հիմա կզեկուցեմ բայց բոլորը միշտ ինձեն զեկուցել։

Քո շվաքի տակ ես պաշտեցի աստվածներին,բայց դավաճանեցին ինձ,գահեր էի կրում որդիների ,կռվում էի թշնամու որդիներիս և աստվածների դեմ,բայց չգտա հայոց երջանկության բանալին։

-Արտավազդ,որդիս ․կանչեց որդուն Տիգրան Մեծը որդուն։

-Լսումեմ Արքայից-արքա

-Երբ ես մահանամ Հայքը կպահես երկու զենքով՝ հայոց լեզվով և սրով,իսկ եթե կորցնես հայոց լեզուն հաշվի,որ կորցրել ես հայքը․հրամայեց կառուցել ադամանդներով զարդարված դամբարան մթին լեռներին որտի վրա  ոսկուց արծիվ լինի  ,որ նրա հավերժական քունը ոչ ոք չխանգարի։

Հաջորդ որը բանվորների հետ բարձրանում են սար եղանակը վատ էր և ճանապարհը դարձավ անհախթահարելի ,ստիպված եղան Տիգրան Մեծը և Արտավազդը ոտքով  շարունակել ճանապարհը։Պալատաում Տիգրան Մեծը զուգվել էր մտքերով և նա մտածեց,որ եթե չկարողանա Արտավազդը պաշտպանել Հայքը։

Հաջորդ օրը Տիգրան Մեծը կանչում է Արտավազդին և ասում․

-Քանդեք  դամբարանը ,այդ ոսկուց արծիվը և ադամանդներով լի կառքը թող Անահիտ աստվածուհու արձանը կառուցեն և թող ինձ թաղեն մարդկանց կողքին դամբարանել լցնեն հողով և քարերով։Իսկ տապանաքարի վրա  գրած լինի <<Նրան այստեղ մի փնտրեք այլ ամեն հայի մեջ>>։   

 

_____________________________________________

 

Երջանիկ Արքայազնը

Երջանիկ արքայազնը,պատված ոսկով,ոսկե թերթերով,ադամանդե աչքերով և կապարիյա սրտով որը կանգնած էր երկնասլաց  պանվանդամին արտասվում էր նրա արդյունքները գլորվելով ոսկե այտերի վրայով թափվում էր ցած։Արձանի ներքևում մի ծիծեռնակ էր կանգնած,որը չեր գնացել մյուս ծիծեռնակներիների հետ Եգիպտոս՝տաք երկիր․գեղեցիկ եղեգնի համար։Երբ նա կանգնած էր նրա գլխին կաթաց առաջին կաթիլը հետո երկրորդ  հետո երրորդ նա մտածեց անձրև էր,բայց երբ նայում էր երկնքին տեսնում էր որ ամպեր չկա աստղերը վառ երևում են։ Հետո հասկացավ որ դրանք երջանիկ արքայազնի  արդյունքներըն են։Ծիծեռնակին հարցրեց թե ինչու ես լաց լինում,երջանիկ արքայազնը պատասխանեց․

-Նայում եմ երկրի,մարդկանց վիճակում և ցավ եմ զգում,որը չեմ զգացել պալատի դարպասներից ներս,կարծես այնտեղ,ոչ թախիծ,ոչ ցավ չէր կարողանում անցնել։

Օրինակ հիմա ես տեսնում եմ մի աղքատիկ խրճիթ այնտեղ սեղանի մոտ մի կին անխնամք մաշկով նստած թագուհու շորին վարթ է կարում մինչ դեռ իր երեխան ջերմության մեջ ջերմում և նարինջ է ուզում սակայն նրա մայրը միայն ջուր է կարող տալ  նրան։Ծիծեռնակ խնդրում եմ իմ մեջքի թանքարժեք քարը տար և տուր նրանց ծիծեռնակին պատասխանում է․

-Ես պետք է գնամ Եգիպտոս ։Երջանիկը համոզում է,որ նա այս գիշեր մնա իր մոտ և իր սուրհանդակը դառնա։Ծիծեռնակինն համաձայնվում է և տանում է թանկարժեք քարը դնում այդ երեխայի մոր մատնոցի մոտ։Հաջորդ որը տեսնում է երջանիկ արքայազնը մի երիտասարդ տղայի,որը չեր կարողանում աշխատել որովհետև ցրտից ձեռքերը սառչել էին և մյուս կողմից էլ քաղծն էր խանգարում աշխատելուն։Երջանիկ արքայազնը խնդրում է աղավնուն իր շափյուղյա աչքը հանի և այդ տղային հասցնի․ծիծեռնակը պետք է գնար բայց այդ գիշերն էլ մնաց նրա մոտ և նրա խնդրանքը կատարեց քանզի արդեն ձմեռ եկավ նա այստեղ սառում էր,իսկ նրա ընկերները Եգիպտոսում բներ հյուսած տաք տաք թռչկոտում են։Ծիծեռնակը մի օր էլ  մնաց և արքայազնը խնդրեց նրան մյուս աչկը տանել վատ վիճակում գտնվող աղջկան։Ծիծեռնակը ասաց․

-Հիմա դու կույր ես, ես մի օր էլ կմնամ քեզ մոտ

Ծիծեռնակին խնդրում է երջանիկ արքայազնը որ թռչի քաղաքի վրայով ու նրան պատմի բոլորի մասին։Ծիծեռնակը եկավ և նրան պատմեց որբերի և անտունների մասին։Երջանիկ արքայազնը խնդրեց որ իր վրայի ոսկին թերթ առ թերթ պոկի և տանի նրանց մոտ,ծիծեռնակը թերթ առ թերթ  պոկեց ոսկին և տվեց մարդկանց։Երջանիկ արքայազնը սևացավ և գորշացավ ։Աղավնի ասաց որ միշտ կմնա նրա մոտ երջանիկ արքայազնի հետ։Երջանիկ արքայազնը ասաց․<<Աշխարը իսկապես ցուրտ է>>:

 

_____________________________________________

 

 

Գործս մնա հիշատակող

Տրդատ ճարտարապետը,երբ կոստանդապոլսում էր տեսավ շատ հրաշքներ ՝ հրապարակներ,կառույցներ  չնայած նրան այդքանել չեր զարմացնում այդ հրաշքները  նրա նպատակն էր տեսնել Ավգուստեո հրապարակը ամբողջ կոստանդոպոլսի փառքը։Նա ամեն անգամ Սուրբ Սոֆիա տաճարի մոտով անցնելուց ուշադիր նայում էր,որը 558 թվականին  մաս մաս փլվել էր  ։ԵՎ  մի  պաշտոնյա հարցրեց նրան,դու այդպես նայում եսամենը ծակու ու ծուկը միգուցե ուզում ես վերակառուցել ․այո պատասխանեց Տրդատը ։Նա չափ ու ձև եր անում գծագրեր էր անում և որոշեց գմփեթը հայկական ձևոև կառուցի։Վերակառուցումից հետո գմբեթը ուներ հայկական գմբեթի տեսք և վրան հաստատուն տառերով փորագրած էր Տրդատ:Հասավ տաճարի վերօծման օրը տենախմբության ժամանակ պատվավոր հյուրերին հատկացված տեղում կանգնած էր Տրդատը :Հաջորթ որը կայսրը Տրդատին հրավիրեց և խոստացավ պատիվ,տիտղոս,փառք,հարստություն,եթե նա համաձայնվի մնալ Կոստանդոպոլսում:Նա քաղաքակրթորեն ասաց.

-Ոչ,ինձ անավարտ տաճարն է սպասում Անի քաղաքիս:

Երկու օր անց Տրդատը ուղևորվեց հայրենիք:

_________________________________________________________

Թմկաբերդի առումը <<բովանդակություն>>

Թմկաբերդի առումը պոեմը   Թմկաբերդի պատմության մասին էր։Պատմվում էր Նազիր  շահի պարտված զորքի և Թաթուլի դեմ մշակած պլանի մասին։Մի օր Թաթուլը հախթանակած վերադառնում է և նրա կինը մի մեծ խնջույք է կազմակերպում,որի ժամանակ համագործակցելով Նազիր շահի հետ զորքին և Թաթուլին այնքան է  արբեցնում,որ քնում են ։Թաթուլը երազ է տեսնում ,որ կինը իրեն դավաճանել է և արթնանում է,բայց արդենուշ էր նրանք բոլորին սպանել ու սպանում էին։Շահ խափեց Թաթուլի կնոջը խեստացած ամեն ինչը չտվեց և նրանել սպանեց։Ուզում էր ասվել որ այս կյանքը անցավոր է և միայն մարդու գործն է միշտ անմահ։

_________________________________________________________

Նովել

Նովել, Նորավեպ պատմողական ժանր է:Համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի սյուժե  և հերոսներ:Երբեմն լինում է  սուր, կարճ սյուժեով, պատմողական չեզոք ոճով, անսպասելի արդյունքով։Նովելը լինում է հասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Հետագա զարգացման ընթացքում նորավեպն դառձավ արձակի տարածված ժանրերից մեկը:Պատմվածքի նման նորավեպը նույն պես սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։Նրան բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, գործողության արագ զարգացումը,անսպասելի և կտրուկ վախճանը:Ընդհանուր առմամբ  մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում:

__________________________________________________

Մոռանալ Հերոստրատին

Փոքրասիական Եփրեսոս քաղաքում պաշտում էին պտղաբերության և մայրության աստվածուհուն Արտեմիսին ։Եփեսոսցիները պաշտելով Արտեմիսին որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար,որի նմա չկա։Շինարարությունը տևեց 120տարի այդ տաճարը կառուցում էին ստրուկները։Արտեմիսի արձանը պատված էր բնական քարերով,իսկ աչքերը ադամանդից էին։ Եվ մի օր տաճարաը այրվում էր,փողոցում գոռոցներ էին ։Երբ իրենց քաղաք առտերկրացիներ էին գալիս նրանք առաջարկում էին տեսնել Արտեմիսի տաճարը։Այնտեղ ապրում էր մի մարդ՝Հերոստրատը ։Նա ապրում էր հոր վաստակած գումարով չուներ ընկերներ։Հերոստրատը երազում էր,որ իր մասին դարեդար հիշեն և նա այրեց տաճարը ։Տաճարը վառվում էր և փողոցում գոռոցներ էին ։ Թագավորը իր մոտ բերեց Հերոստրատին և իմաստուներին պատմիչներին հրամայեց նրանց,որ պատմության նոր թերթ բացեն առանց հերոսրատի,որ նրա ամբողջ կյանքի երազանքը չիրականանա  ։Բայց որոշ պատմիչներ միևնույն է գրեցին նրա մասին ։

__________________________________________________

Արդար վրեժի ոգին

Առավոտյան Սողոմոն Թեհլերյան արթնացավ արևի շողերը արդեն հասել էին դիմացի տան պատուհանին։Ուզում էր բազկաթոռը մոտեցնել լուսամուտին, երբ հայտնվեց Թալեաթը ու փղի պես  սկսեց իջնել փողոցով ատրճանակով   գնաց  դուրս ։ Սիրտը իրեն հուշեց,որ անցնի փողոցը և սպանի իրեն։Արագ իջավ փողոցով անցսվ մայթը և գնաց նրան ընդառաջ։Երբ մոտեցան իրար Թայլան նայեց իրեն և աչքերում երևաց մահվան վախը։Նրա վրա կրակեց և նա ընկավ գետնի  այդ պահին ուզեցավ կրկին նրա վրա կրակել,բայց ատրճանակը ձեռքից գցեց։Գետինը լցվեց արյունով ։ Մյուս օրը դատավորը հարցրեց գիտես ում ես սպանել։

-Այոպատասխանեցի ես

-Ինչը ձեզ դչթեց այդ ոճիրի գործելուն

-Ոճիրը ես չեմ գործել այլ ինքը,հրաման տալով սպանել ընտանիքիս և մեկ միլիոն հայերին

-Դու դա դիտավորյալ ես արել

-Այո,ես երդվել էի մորս անհայտ գերեզմանով որ նրան կսպանեմ և խոստումս կատարեցի

-Իսկ խիղճտ ծանրացած է այդ քայլից հետո

-Ոչ ընդհակառակը թեթևացած և ուրախությամբ է լցված

-Գիտես որ քեզ սպասվում է  մահապատիժ։

-Գիտեմ,բայց ինձ դա չի հետաքրքում ինչ լինում է թող լինի կարևորը վրեժս լուծել եմ։

 

1921 թվականի հունիսի 6-ին Բեռլինի միջազգային դատարանում բանավեճն ավարտվեց և խորհրդակցելուց հետո հնչեց երդվայլներից մեկի ձայնը։Նա հայտարարեց որ մեղավոր չի ճանաչվել Թայլակ փաշային սպանելու համար։ Դատարանում գտնվող մարդիկ ոտքի կանգնեցին և սկսեցին ծափահարել։

 

___________________________________________________

 

Ուշինարա

Արդար և իմաստուն դատավոր էր նա ,արդար բոլորի հանդեմպ:Թեև նա հարուստ էր ,բայց նրա տան դռները միշտ բաց էր աղքատների համար:

Երբ նա նստած էր  ներս մտավ մի աղավնի և նստեց դատավորի ծնկներին աղերսելով նրանից օգնություն,աղավնին փաղչում էր անգղից :Երբ անգղը հասավ Ուշինարաի ‘ դատավորի մոտ արդեն աղավնին պատսպարված էր :Անգղը թագավորին ասաց դու խաղտում ես բնության օրենքը զրկելով քաղցածին իր բաժնից:Եթե աղավնուն ինձ չտաս սովից կմահանանանք ‘ ընտանիքս և ես:Ուշինարան պատասխենեց.

-Ինձնից է օգնություն խնդրել ,ես չեմ տա նրան,բայց կարող եմ ուրիշ կենդանիների մսեր տալ:

Ես սովոր չեմ ուրիշ կենդանու միս ուտել ,ինձ աղավնու միսն է պետք .ասաց անգղը:Չեմ կարող տալ աղավնուն,բայց կարող եմ իմ մսից տալ այնքան ինչքան աղավնին է կշռում:Դատարանի շեղունից նժար կախվե աղավնուն դրեց նժարին և իրենից միս կտրեց դրեց կշռելու ,բայց աղավնին ավելիծանր էր,մեկ իրենից կտոր էլ կտրեց և դրեց նժարին  նորից աղավնին ծանր էր:Այս անգամ ինքը  կանգնեց նժար,զոհաբերելով իրեն աղավնու փրկության համար:Անգն ասաց .

-Ես տիեզերքի տերն ու տիրակալն եմ եկել էի քո առաքինություն ստուգելու և դու քո պառտքը կատարեցիր:Քեզ մարդիկ կհիշեն դարեդար և քո անունը կմնա մարդկության մեջ:

___________________________________________________________________

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s